Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վահան Թորոսյանն ու Ջուլիետտա Առուշանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի կին և մի տղամարդ ու խնդրում են պարեկներին, որպեսզի իրենց և երեխային շտապ հասցնեն մոտակա մանկական հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քանի որ, «Աբովյան» բժշկական կենտրոնում մանկական բաժանմունք չկա, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով ամուսիններին ու երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով երեխայի վիճակը, նրան շտապ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։
Ըստ տեղեկությունների՝ ամուսինները մարզերից մեկի բնակիչներ են, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան 2-ամյա տղա է, անունը՝ Վարդան։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողները շնորհակալություն են հայտնել պարեկներին ու բժիշկներին․
Ավելին՝ այստեղ