Պենտագոնն օրեր շարունակ Սպիտակ տանը տեղյակ չի պահել Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացման մասին. Politico
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնը երեք օր շարունակ Սպիտակ տանը տեղյակ չի պահել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երկու պաշտոնյայի։
«Պենտագոնը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին չի տեղեկացրել մինչև հինգշաբթի օրը՝ Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն ժամանելուց երեք օր անց», - ասվում է հրապարակման մեջ:
Օսթինը հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 1-ին, իսկ հանրությունը, և, ըստ հրատարակության աղբյուրների, Կոնգրեսն այս մասին տեղեկացվել են միայն ուրբաթ։
Հրատարակության համաձայն՝ Օսթինի հոսպիտալացման մասին տեղեկությունները «շոկի են առաջացրել» բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի մոտ. նրանք տեղյակ չեն եղել բժշկական միջամտությունից հետո պաշտպանության նախարարի ունեցած բարդությունների մասին։
Ըստ հոդվածի՝ Կոնգրեսը տեղեկացվել է Օսթինի հիվանդության մասին Պենտագոնի հրապարակային մամուլի հաղորդագրության տարածումից ընդամենը 15 րոպե առաջ։
NBC հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական շրջանակներում իր աղբյուրները, պնդում է, որ 70-ամյա նախարարը մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ գործերը հանձնելով իր տեղակալ Քեթլին Հիքսին։ Նա ամբողջությամբ աշխատանքի է վերադարձել ուրբաթ երեկոյան:
Օսթինը շաբաթ երեկոյան տարածված գրավոր հայտարարության մեջ ասել է, որ ապաքինվում է և ակնկալում է, որ շուտով կվերադառնա Պենտագոն: