ԱՊԼ-ի ամենաեկամտաբեր ակումբները
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական LondonWorld հրատարակությունը կազմել է Պրեմիեր լիգայի ակումբների ֆինանսական արդյունավետության վարկանիշը՝ հիմնվելով վերջին երեք մրցաշրջանների բաց հաշվետվությունների վրա։ ԱՊԼ-ի 20 թիմերից միայն հինգն են այս ընթացքում դրական հաշվեկշիռ ցույց տվել։
Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի ամենաշահութաբեր ակումբը «Լիվերպուլն» է, որի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմում են 67,1 միլիոն ֆունտ, լավագույն եռյակում են հայտնվել նաև «Շեֆիլդ Յունայթեդը» և «Բարնլին»։
Պրեմիեր լիգայի ամենաեկամտաբեր ակումբների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
Լիվերպուլ՝ 67,1 մլն ֆունտ շահույթ
Շեֆիլդ Յունայթեդ՝ 46,3 մլն ֆունտ շահույթ
Բարնլի՝ 31,9 միլիոն ֆունտ ստեռլինգ շահույթ
Վեսթ Հեմ՝ 25,8 մլն ֆունտ շահույթ
Տոտենհեմ՝ 2,2 միլիոն ֆունտ շահույթ
Աղբյուրը՝ Armsport.am