Արա Աբրահամյանի աջակցությամբ 600-ից ավելի արցախցի և գյումրեցի երեխա հնարավորություն ունեցավ դիտելու ամանորյա ներկայացում և ստանալու անակնկալ նվերներ
SocityԳյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում իրական ամանորյա հեքիաթ էր: Արցախցի և գյումրեցի սոցիալապես անապահով ընտանիքների 600-ից ավելի երեխաներ, շնորհիվ Ռուսաստանի հայերի միության, հնարավորություն ունեցան դիտելու ամանորյա «4 եղանակ» մանկական ներկայացումը: Լեփ-լեցուն դահլիճի բոլոր տոմսերը և լրացուցիչ տեղերը երեխաների համար ձեռք էր բերվել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի աջակցությամբ:
Ներկայացման մեկնարկին Արա Աբահամյանի ջերմ մաղթանքները փոխանցեց ՌՀՄ Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը և մաղթեց, որ 2024թ լինի հաղթանակների տարի: Ադոնցն իր խոսքում հատուկ շնորհակալութուն հայտնեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակին՝ տեղում աշխատանքները համակարգելու համար: Վերջինս էլ՝ շնորհավորելով բոլորին՝ Ամանորը և Սուրբ ծնուննդյան առթիվ, իր խոսքում շնորհակալություն հայտեց Արա Աբրահամյանին իր հայրենի քաղաքի և այնտեղ գնտվող արցախցի երեխաների օրը տոն դարձնելու համար:
Միջոցառման ավարտին երեխաները Ռուսաստանի հայերի միության կաղմից ստացան ամանորյա նվերներ և ուրախ տրամադրություններով հեռացան՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին և թատրոնի պրոֆեսլիոնալ անձնակազմին:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ռուսաստանի հայերի միությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Երևանում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և 800-ից ավելի երեխաներ հնարավորություն էին ունեցել դիտելու «Մոխրոտը» շքեղ ներկայացումը, ինչպես նաև Ձեմեռ պապիկից ստանալ իրենց ամանորյա հետաքրքիր նվերները:
Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են նաև Ռուսաստանում գտնվող արցախցի երեխաների համար: