Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը. Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմական ղեկավարության հետ։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից երկրի օդային տարածքի խախտումից հետո, հայտնում է vedomosti.ru-ն:
«Ազգային անվտանգության գրասենյակում այսօր ժամը 13:00-ին հրատապ հանդիպում է լինելու նախարար Կոսինյակ-Կամիշի, Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիսլավ Կուկուլայի և զինված ուժերի օպերատիվ հրամանատար գեներալ-մայոր Մաթիաս Կլիշի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X-ի էջում (նախկինում՝ Twitter) հայտնել է Ուկրաինայի կողմից օդային տարածքի խախտման մասին։