Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապված դիվերսիոն խմբի 4 անդամի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապված դիվերսիոն խմբի տասը անդամից չորսին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով դատարանի հայտարարությանը։
«Այսօր առավոտյան կախաղան են բարձրացվել Սիոնիստական ռեժիմի հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամ, որոնք իրենց գործողություններով փորձել են խաթարել երկրի անվտանգությունը՝ իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի սպաների ղեկավարությամբ», - գործակալությունը մեջբերել է դատարանի հայտարարությունը։
Հոկտեմբերի 24-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր դատավոր Նասեր Աթաբաթին ասել է, որ Իրանի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 10 հոգուց բաղկացած խմբի։ Թեհրանի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն էր բացահայտել իրանական հատուկ ծառայությունների ու զինված ուժերի այն անդամներին, որոնք աշխատում են իսրայելական ուղղությամբ։ Ենթադրվում է, որ նրանք անմիջական տեսա-ապ են ունեցել «Մոսադ»-ի սպաների հետ։