Արգենտինայում հայտնաբերվել է ձիերի էնցեֆալիտով մարդու վարակման դեպք
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը հայտնել է, որ Արգենտինայում հայտնաբերվել է ձիերի արևմտյան էնցեֆալիտով մարդու վարակման դեպք։
Արգենտինայում Առողջապահության կանոնակարգման ազգային համակարգող կենտրոնի տվյալներով՝ սա առաջին դեպքն է վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում։ Էնցեֆալիտը նախկինում հայտնաբերվել է Արգենտինայում 1982/1983 թթ.-ին, երբ ձիերի շրջանում հիվանդության բռնկում է եղել:
ԱՀԿ փորձագետները պարզաբանել են, որ հիվանդը չափահաս տղամարդ է Սանտե Ֆե նահանգից։ Նա ֆերմայում աշխատող է եղել այն շրջանում, երբ ձիերի մոտ վարակի թեստը դրական է եղել:
«Հիվանդին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նա մի քանի շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել դեկտեմբերի 20-ին և ներկայումս գտնվում է ամբուլատոր հսկողության տակ»,- նշել են ԱՀԿ-ից։