Կտրականպես հրաժարվեք այս արտահայտություններից եթե ցանակնում եք երջանիկ երեխաներ մեծացնել
VideosԵրեխաներին դաստիարակելը բավականին դժվար է, իսկ ցանկացած դժվարություն գալիս է մանկությունից: Այս արտահայտությունը արդիական է դեռևս մեր օրերում: Շատ ծնողներ մտածում են, որ իրենք չեն կարող դժվարություններ ունենալ և կարող են իրենց երեխաների համար ընտրել ամենաճիշտը: Հոգատար ծնողները շատ են, սակայն երբեմն հոգատարությունը և չափից դուրս կատարյալ երեխա մեծացնելու ցանկությունը խանգարում է երեխայի՝ որպես անհատ ճիշտ կայացմանը:
Armenia24.live-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ծնողների մի քանի հայտնի արտահայտություն, որոնք խանգարում են երեխաների երջանիկ մանկությանը և խորը հետք են թողնում նրանց հոգեբանության մեջ:
«Իմ բեգեմոնտիկ»
«Իմ բեգեմոնտիկ»-ը արտահայտվում է տվյալ պարագայում որպես փաղաքշական խոսք, սակայն իրականում երեխայի վրա թողնում է շատ վատ ազդեցություն, նրա մոտ ստեղծելով տգեղ և գեր կնոջ իմիտացիա:
«Չէ որ դու աղջիկ ես \ Չէ որ դու տղա ես»
Այս արտահայտություններով մենք երեխաների ենթագիտակցական համակարգում ստեղծում ենք որոշակի սահմանափակումներ, որոնք նրանց կյանքի հետեգա զարգացման վրա կարող են ունենալ ծանր անդրադարձներ: Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, չի կարելի դնել գենդերային սահմանափակում:
«Բայց դու խելացի ես»
Ցանկացած գովասանք, որ սկսվում է «բայց» բառով շատ վտանգավոր է: Այո՛, դուք երեխային ասում եք նրա ուժեղ կողմերի մասին, բայց միևնույն ժամանակ շեշտում եք այն, ինչ նա չունի և ստեղծում տպավորություն, որ նա երբեք էլ չի հասնի այլ բարձունքների:
«Տղայի հետ պետք է կոպիտ լինել»
Նշենք, որ ցանկացած սեռի երեխաներին պետք է սեր, ջերմություն և փոխըմբռնում: Միայն բացարձակ ընդունման իրավիճակում երեխան կարող է զարգանալ ներդաշնակության մեջ: Շատ ծնողներ, ովքեր փորձում են իրենց որդուն բավարար «տղամարդկային» դաստիարակություն տալ, չեն նկատում, թե ինչպես է «տղամարդկությունը» վերածվում դաժանության: