Բնակարանային գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.15-ից ժամը 11.55-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի իր բնակարանից գողացել են 1370 դոլար և 160 000 դրամ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Քրեական վարույթը շարունակվում է: