Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota 4Runner-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 26--ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիր հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են Toyota 4Runner և ՎԱԶ-21215 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում գումարտակի հրամանատար Ա. Սահակյանի հանձնարարականով երթևեկությունը նշված վայրում դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Ստեփան Կույումջյանն ու պարեկ Կարեն Սախոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ավելին ՝այստեղ