Ուկրաինայի՝ Թեոդոսիայի վրա հարձակման հետևանքով՝ մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Զինված ուժերի՝ Թեոդոսիայի վրա հրթիռային հարձակման ժամանակ մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է։ Շենքեր են վնասվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։
«Ցավոք, Թեոդոսիայում հակառակորդի հարձակման հետևանքով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Վնասվել է վեց շենք՝ հիմնականում ապակիներ են կոտրվել։ Վեց մարդ տարհանվել է ժամանակավոր կացարաններ, մնացած բնակիչները տեղավորվել են հարազատների և ընկերների մոտ»,- գրել է շրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Ակսենովի խոսքով՝ չնայած Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը՝ քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքները գործում են բնականոն հունով, ուղևորափոխադրումները կատարվում են առանց սահմանափակումների։