Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:
Երևանի ժամանակով ժամը 12:09-ին տագնապ էր հայտարարվել Կիևում, ինչպես նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Չերկասի և Չեռնիգովի մարզերում։ Ժամը 11:15-ի դրությամբ նախազգուշացումները դադարել են գործել ամենուր, բացառությամբ Խարկովի մարզի։ Սակայն ժամը 13:16-ին Կիևում կրկին ազդանշաններ են հնչել, իսկ երկու րոպեի ընթացքում՝ ամբողջ երկրում։