FourFourTwo-ն նշել է ազգային հավաքականների՝ 21-րդ դարի առաջին 10-ամյակի լավագույն խաղացողին
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական FourFourTwo ամսագիրը կազմել է ազգային հավաքականների՝ 21-րդ դարի առաջին 10 տարիների լավագույն խաղացողների վարկանիշը։
Վարկանիշը գլխավորել է բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն, որը հանդես է եկել «Բարսելոնայում» և «Միլանում»։ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 14-րդ տեղում է:
2000-ականների ազգային հավաքականի լավագույն 10 խաղացողներն ըստ FourFourTwo-ի՝
1. Ռոնալդինյո – Բրազիլիայի հավաքական
2. Զինեդին Զիդան – Ֆրանսիա
3. Կակա – Բրազիլիա
4. Անդրես Ինյեստա – Իսպանիա
5. Չավի – Իսպանիա
6. Կրիշտիանու Ռոնալդու – Պորտուգալիա
7. Ռոնալդու – Բրազիլիա
8. Ռիո Ֆերդինանդ – Անգլիա
9. Անդրեա Պիրլո – Իտալիա
10. Լիոնել Մեսսի – Արգենտինա
Ռոնալդինյոն Ոսկե գնդակի (2005) դափնեկիր է, ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2004 և 2005 թվականներին։ Բրազիլիայի հավաքականի կազմում 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am