«Հայկական LinkedIn»ից մինչև ներդրումներ Հայաստանում. ի՞նչ նպատակ են ունենալու պարբերական հանդիպումները․ «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
2019 թվականին հիմնադրված Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն էր աշխարհի հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծել: Այս մի քանի տարվա ընթացքում գաղափարի շուրջ համախմբվել են հայազգի բազմաթիվ գործարարներ, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, և հիմա էլ շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Հատկապես կարևոր է, որ Հայ գործարարների ասոցիացիան միավորում է ամբողջ աշխարհի հայ գործարարներին մեկ աշխատանքային միջավայրում և ներգրավում է նրանց Հայաստանի բիզնես նախագծերում ներդրումներ իրականացնելու համար: Ի դեպ, ասոցիացիայի կողմից ստեղծվել է «հայկական LinkedIn» բիզնեսի համար, որտեղ ողջ աշխարհի գործարարները կարող են գրանցվել և հաստատել բիզնես կապեր: Մեր ունեցած տեղեկություններով, ի թիվս տարաբնույթ այլ ծրագրերի, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը պարբերաբար կազմակերպելու է բիզնես հանդիպումների շարք գործարարների, ստարտափերի հիմնադիրների և բիզնես ներկայացուցիչների հետ:
Յուրաքանչյուր հինգշաբթի հանդիպումների ժամանակ կքննարկվեն բիզնես գաղափարներ, մասնակիցները կփոխանակվեն խորհուրդներով կամ կապերով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում