«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը մրցույթ է հայտարարում
Socity«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։
2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար, լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում մասնակցել մրցույթին։
-Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառույի տեխնիկայով։
Հայտարարված ծավալները տեղափոխելու համար, կապալառուն պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ թրթուրավոր բուլդոզերներ, էքսկավատորներ, 30-ից 60 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր և անհրաժեշտության դեպքում նաև այլ տեխնիկա։
Կապալառուն պարտավորվելու է ապահովել ՀՀ Կառավարության 07․07․ 2022 թ․-ի 1050-Ն որոշման և ԶՊՄԿ-ում ընդունված անվտանգության կանոնները։
Ամբողջական հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը նշված հղումով՝ zcmc.am/arm/current-requests-arm/