Խոշոր վթար՝ Կոտայքում. MAN բետոնախառնիչ բեռնատարը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում 43-ամյա Ջանիկ Զ.-ն իր վարած MAN մակնիշի բեռնատար բետոնախառնիչով Ավան-Առինջի Տերյան թաղամասի 2-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է դիզվառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ավտոմեքենայի վարորդն ու ընկերները զոդման միջոցով կտրել են և խառնիչի միջից դատարկել են բետոնի շաղախը: