Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 1,34 մլրդ դոլար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի պետական բյուջեն ստացել է 1,34 միլիարդ ԱՄՆ դոլար՝ որպես վեցերորդ լրացուցիչ ֆինանսավորում Համաշխարհային բանկի «Խաղաղություն Ուկրաինայում» ծրագրի շրջանակում: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցները կուղղվեն մասնակիորեն փոխհատուցելու Ուկրաինայի պետական բյուջեի ծախսերը, որոնք կապված չեն անվտանգության և պաշտպանության ոլորտի հետ և վերաբերում են կենսաթոշակային և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների վճարումներին։