Ինդոնեզիայում գործարանում պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 39-ը՝ վիրավորվել Ինդոնեզիայում նիկելի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով արդյունաբերական պարկի ներկայացուցչին։
«Ներկայումս 12 մարդ է զոհվել միջադեպի հետևանքով, 39 մարդ վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը արդյունաբերական պարկի ներկայացուցչի խոսքերը։
Ինչպես նշում է գործակալությունը, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։