Վրաստանում արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում վատ եղանակի պատճառով արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը, հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
՛՛Առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Խաշուրի-Ախալցխա-Վալե և Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՛՛,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ նշված մայրուղիներում արգելվում է 30 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը: