Սպանություն Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված 69-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմնունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են և տեղում իրականացրել ծառայություն։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 69-ամյա Կարո Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։
Ավելին՝ այստեղ