Էրդողանը հունվարից կսկսի հանրահավաքներ անցկացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում. ԶԼՄ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 1-ից կսկսի հանրահավաքներ անցկացնել երկրի խոշոր քաղաքներում և գավառներում` 2024 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու արշավի շրջանակում։ Այս մասին հայտնում է «A haber» հեռուստաալիքը։
«Արշավի շրջանակում նախապատրաստվել են Էրդողանի հանրահավաքների ծրագրերը։ Հունվարի 1-ից նա հանդիպումներ կունենա քաղաքացիների հետ։ Ընտրություններից առաջ Էրդողանն ընդհանուր առմամբ 50 գավառ կայցելի, այդ թվում` 30 խոշոր քաղաք», – հայտնում է հեռուստաալիքը։
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երկրի բարձրագույն ընտրական խորհուրդը նշանակել է 2024 թվականի մարտի 31-ին։ Հունվարին ընտրական մարմինը կհրապարակի ընտրությունների օրացույցը։