Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար
Երբ 2020թ.-ի փետրվարին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց ակտիվ քաղաքական գործունեություն սկսելու և քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, միաբևեռ դարձած քաղաքական դաշտում կարծես նոր շունչ հայտնվեց: Իշխանափոխությունից մեկուկես տարի հարաբերական դադարի ռեժիմում հայտնված արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը սկսեց նորովի շնչել ու վերակառուցվել, ինչը նաև հույս արթնացրեց, որ քաղաքական դաշտը չի լճանա:
Այսօր արդեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ համախմբվում և միավորվում են հասարակական-քաղաքական լայն շրջանակներ, որոնք հավանություն չեն տալիս ներկա իշխանությունների կողմից իրականացվող քայլերին ու վարվող քաղաքականությանը: Եվ չնայած արտակարգ ռեժիմի պատճառով հնարավոր չէ ակտիվ գործունեություն ծավալել, սակայն գործողությունները ապացուցում են, որ Վանեցյանի՝ քաղաքականություն մուտք գործելու քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար: