Երեք տարեկան երեխան մահացել է ատամնաբույժի մոտ այցելելուց հետո
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեպքը տեղի է ունեցել Ռյազանի մասնավոր ատամնաբուժական կլինիկաներից մեկում։ Մայրը երեք տարեկան որդուն տարել է ատամնաբույժի մոտ: Նրանք սկսել են բուժել երեխայի ատամը, բայց հանկարծ նրա մոտ արյունահոսություն է սկսվել։ Բժիշկը դադարեցրել է արյունահոսությունը և շարունակել աշխատել։ Բոլոր բժշկական միջամտություններից հետո փոքրիկին տուն են ուղարկել։
Սակայն երկու օր անց երեխան հանկարծակի վատացել է, իսկ ժամանած շտապօգնությունը ուշացել էր։
Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Քննիչները պարզում են դեպքի պատճառներն ու հանգամանքները։ Մինչդեռ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ է վերահսկել գործի քննությունը։