ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ իսրայելական առաջարկը․ WSJ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկշաբաթյա հրադադարի դիմաց պատանդներին ազատ արձակելու՝ Իսրայելի առաջարկը, ըստ աղբյուրների, մերժվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից։ The Wall Street Journal-ի հոդվածի համաձայն՝ եգիպտացի պաշտոնյաներն ասել են, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է քննարկել պատանդների ազատ արձակման հարցը, քանի դեռ հրադադարը ուժի մեջ չի մտել։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն դեկտեմբերի 20-ին Կահիրեում հանդիպել է հետախուզության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իսրայելի առաջարկը, սակայն, ըստ հրապարակման, ասել է, որ Եգիպտոս է եկել՝ լիարժեք զինադադարի և ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալու համար:
«Պաղեստինյան իսլամական ջիհադը» առաջին անգամ պետք է ներգրավվեր բանակցություններում, սակայն նրանք պահանջել են դադարեցնել կրակը նախքան որևէ բանակցություն սկսելը: Նրանք նաև պահանջել են ազատ արձակել բոլոր պաղեստինցի բանտարկյալներին՝ 100 պատանդի դիմաց։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դեկտեմբերի 20-ին նախատեսված քվեարկությունը ևս մեկ անգամ հետաձգվել է ԱՄՆ-ի խնդրանքով։ Ըստ Reuters-ի հրապարակման՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է բանաձև ընդունվեր Գազայի հատված հումանիտար օգնության, ինչպես նաև այդ օգնության մատակարարումները ՄԱԿ-ի կողմից վերահսկելու վերաբերյալ։ Քվեարկությունն արդեն մի քանի օր է՝ հետաձգվում է, քանի որ, ըստ աղբյուրների, ԱՄՆ-ն դեմ է բանաձևին, որով ՄԱԿ-ը պետք է մեխանիզմ մշակի՝ Գազա բոլոր մատակարարումների վերահսկողությունն իր վրա վերցնելու համար։ Այժմ բոլոր հումանիտար մատակարարումները Գազայի հատված վերահսկվում են Իսրայելի կողմից։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։