Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ «Փաստ» թերթն անդրադարձել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության երկու որոշումներին, որոնցից մեկով նախատեսված էր, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում էր, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու առաջինը՝ մեդալակիր դիմորդներին...
ԿԳՄՍ նախարարությունից մեզ հետ զրույցում մեդալի հավակնորդների քննության հետ կապված տեղեկացրել էին, թե «հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»:
Եվ ահա երեկ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ քննություններ ամեն դեպքում կլինեն:
«Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից, հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։
Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։
Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում