Պեկինը վերամիավորելու է Թայվանը Չինաստանի հետ. Սին նախազգուշացրել է Բայդենին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախագահ Ջո Բայդենին Սան Ֆրանցիսկոյում իրենց վերջին գագաթնաժողովի ժամանակ բաց տեքստով ասել է, որ Պեկինը վերամիավորելու է Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ, սակայն այդ գործողության հստակ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին գրում է nbcnews.com-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երեք ներկա և նախկին պաշտոնյայի:
Պաշտոնյաների խոսքով՝ խմբային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են մեկ տասնյակ ամերիկացի և չինացի պաշտոնյաներ, Սին Բայդենին ասել է, որ Չինաստանի նախապատվությունը Թայվանը խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժով միացնելն է:
Չինաստանի առաջնորդը նաև վկայակոչել է ԱՄՆ ռազմական իշխանությունների հրապարակային կանխատեսումները, ըստ որոնց՝ Չինաստանը ծրագրում է Թայվանը վերամիավորել 2025 կամ 2027 թվականներին: Սին Բայդենին ասել է, որ նրանք սխալվում են, քանի որ նա չի սահմանել ժամանակային շրջանակ:
Չինացի պաշտոնյաները նաև գագաթնաժողովից առաջ խնդրել են, որ Բայդենը հանդիպումից հետո հրապարակային հայտարարություն անի՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի հետ խաղաղ միավորման Չինաստանի նպատակին և չի աջակցում Թայվանի անկախությանը։ Սպիտակ տունը մերժել է չինացիների խնդրանքը։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։