Ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի արևմուտքում․ ԶԼՄ-ներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի Անբարի նահանգում հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան Այն էլ Ասադ ռազմակայանը։ Ինչպես տեղեկանում ենք Mehr գործակալությունից, այս մասին հաղորդում են իրաքյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ըստ հրապարակումների՝ ռազմակայանը հարձակման է ենթարկվել դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան։ Հարվածի հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։ Միջադեպի պատասխանատվությունն առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել։
Իրաքում և Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա նմանատիպ հարձակումներ են իրականացվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի սկզբից ի վեր։ Իրաքի դիմադրության խմբերը հայտարարել են, որ հարձակումներն իրականացվում են՝ ի պատասխան ԱՄՆ-ի աջակցության Իսրայելին։