Հաջիևը՝ արցախցիների վերադարձի մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը պատրաստ է դիտարկել վերաինտեգրման հարցով հայերի բոլոր հայտերը: Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանն անցկացնում է մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների՝ իրենց տներ վերադարձի գործընթաց: Կային հայեր, ովքեր որոշեցին հեռանալ Ղարաբաղից, չնայած մենք նրանց կոչ էինք անում մնալ: Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անվտանգությունը, նրանց վերադարձի համար: Ուստի մենք ստեղծել ենք քաղաքացիություն ստանալու համար դիմումների էլեկտրոնային հարթակ: Հիմնական նախապայմանն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է»,- ասել է Հաջիևը: