Հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք․ Էրդողան
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հույս ունի քննարկել Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտ ժամանակներս հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մենք կասենք՝ եկեք այնպես անենք, որ հացահատիկի միջանցքը գործի։ Ես հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք եւ կշարունակենք մեր ճանապարհը»,- Հունգարիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Նա հայտարարել է Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման անհրաժեշտության մասին։
Ավելին՝ այստեղ