Բայդենի որդին կկանգնի դատարանի առջև
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, 2024 թվականի հունվարի 11-ին կկանգնի Կալիֆոռնիայի դաշնային շրջանային դատարանի առջև՝ 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու գործով։
Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու ինը կետով: Մասնավորապես, նա մեղադրվում է առնվազն 1,4 միլիոն դոլար դաշնային հարկերից խուսափելու սխեմային մասնակցելու համար. խոսքը 2016-ից 2019 թվականների ընթացքում չվճարված հարկերի մասին է:
Ամերիկացի առաջնորդի որդուն նաև մեղադրում են կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար։ Fox News-ի տվյալներով՝ նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում։
Դատախազները կարծում են, որ Հանթեր Բայդենը միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի վրա՝ հարկեր վճարելու փոխարեն»: