Իսրայելական բանակը Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր է մշակել․ Times
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը մշակել է Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր, ինչը սպառնում է էլ ավելի սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Times թերթը։
Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) «ցանկանում է հետ մղել «Հըզբոլլահ» շիական կազմակերպության զինված կազմավորումները մինչև Լիտանի գետ, որը երկու կողմերի համար խորհրդանշական նշանակություն ունի։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սկսվելուց ի վեր իսրայելական զինվորականները և շիա մարտիկները փոխանակում են հրետանու և հրթիռային արձակումները: