Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրում գրանցված ցնցումների մասին հայտնել է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը։
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10:07-ին, Մալաթիա նահանգի Յեսիլիուրթ շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Դրա ուժգնությունը 3,6 բալ էր, աղբյուրը եղել յոթ կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։