Ուգանդայում 110-ամյա տղամարդը սպանել է կնոջը՝ «ամուսնական պարտականությունները չկատարելու» համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է 110-ամյա տղամարդու, որը կասկածվում է իր 109-ամյա կնոջը սպանելու համար։ Այս մասին հայտնել է Daily Monitor-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Հաղորդվում է, որ տեղի բնակիչը դանակահարել է կնոջն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրա հետ նույն սենյակում քնել և «կատարել ամուսնական պարտականությունները» վատառողջության պատճառով։
«Նթունգամոյի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել 110-ամյա տղամարդուն, որը մեղադրվում է իր 109-ամյա կնոջը դանակահարելու համար, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել իր ամուսնական պարտականությունները»,- գրում է թերթը։
Նշվում է, որ սպանության նախօրեին կինը բողոքել է վատ ինքնազգացողությունից և գնացել է քնելու մեկ այլ սենյակում՝ տղամարդուն թողնելով մենակ։