Իժևսկում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինական գործակալին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իժևսկում ձերբակալվել է ուկրաինացի գործակալը, որը պատրաստվում էր պայթեցնել Ուդմուրտիայում պաշտպանական ձեռնարկության ղեկավարներից մեկին, երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Իժևսկում ձերբակալվել է 1990 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որն ուկրաինական ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքով ահաբեկչություն էր նախապատրաստում Ուդմուրտական Հանրապետության ռազմարդյունաբերական ձեռնարկության ղեկավարներից մեկի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր պատրաստելու բաղադրամասեր, ինչպես նաև ուկրաինացի համակարգողների հետ նամակագրության հետ կապի միջոցներ։ Գործ է հարուցվել երեք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչական գործողության նախապատրաստում և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն։