Հռոմի պապի նախկին խորհրդականը 200 մլն եվրոյի յուրացման գործով դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վատիկանի դատարանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախկին խորհրդական կարդինալ Անջելո Բեչիային դատապարտել է հինգուկես տարվա ազատազրկման և 8 հազար եվրո տուգանքի՝ Վատիկանի ֆոնդերը կառավարելու գործով։
Կարդինալ Բեչիան դարձել է կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգևորականը, որին դատել է Վատիկանի քրեական դատարանը։
Ըստ Vatican News-ի՝ քրեական գործը վերաբերում է Լոնդոնի կենտրոնում որպես ներդրում նվիրատվությունների միջոցով շինության գնմանը։ Կարդինալ Բեչիան մեղադրվում է 200 միլիոն եվրոյի յուրացման համար, որը կատարվել է 2013-2014 թվականներին։ Նա չի ընդունել իր մեղքը՝ որակելով մեղադրանքները «լիովին անհիմն», նշում է The Guardian-ը։
Vatican News-ը նշում է, որ վճիռը կայացվել է 86 լսումից հետո։ Այս գործով ֆինանսական հանցագործությունների համար մեղադրվել են ևս ինը անձ, այդ թվում՝ տնտեսագետներ, իրավաբաններ և Վատիկանի նախկին աշխատակիցներ։ Դատարանը տուգանել է նաև յուրացումներին առնչություն ունեցող չորս ընկերության: