Ռուս տղամարդը 15 տարի շարունակ բռնաբարել է կնոջ քրոջը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանային դատարանը Խուրշեդ Բոբոերովին դատապարտել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, մեղադրյալը 15 տարի բռնաբարել է կնոջ քրոջը։ Այս մասին հայտնում է մարզային դատարանների միասնական մամուլի ծառայությունը՝ մեջբերում է Lenta.ru-ն։
Քննիչների տվյալներով՝ 2005 թվականից մինչև 2020 թվականը բռնաբարողը սեռական գործողություններ է կատարել տուժողի նկատմամբ, ով իր և քրոջ հետ ապրել է նույն բնակարանում։ Առաջին սեռական ակտի ժամանակ նա 8 տարեկան էր։
Բոբոերովը ահաբեկել է տուժողին՝ ասելով, որ կնետի նրան տասներորդ հարկից։ 2014, 2016 և 2020 թվականներին աղջիկը հանցագործից երեխաներ է լույս աշխարհ բերել։ Դատարանում նա պնդում էր, որ իր առաջին ինտիմ հարաբերությունները տուժողի հետ տեղի են ունեցել, երբ նա 15 տարեկան էր: Բացի այդ, ամբաստանյալը հայտարարել է աղջկա հետ գաղտնի ամուսնության մասին, սակայն հանդիպման ժամանակ այս տեղեկությունը չի հաստատվել։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մինչև 14 տարեկան անչափահասի նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգության համար։