Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day):
Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:
Ըստ Calend-ի, Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է Համաշխարհային հասարակական ֆորումի ընթացքում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ արհմիությունների երկարատեւ քննարկումների արդյունքում:
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք բացահայտվել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգի կողմից, մ.թ.ա. 2737 թվականին, երբ կայսրը թեյի թերթիկները գցել է տաք ջրով բաժակի մեջ: