«Իլհամը խելացի մարդ է»․ Լուկաշենկոն՝ Ալիևի մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևy Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անձնական զրույցում պատմել է Ղարաբաղի բնակչությանն աջակցելու ծրագրերի մասին։ Այս մասին ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։
«Իլհամը խելացի մարդ է, Դուբայում նրա հետ խոսել ենք Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին... Ասում եմ՝ ժողովուրդը գնաց, ասում է՝ մենք ոչ մեկին ձեռք չենք տա, ընդհակառակը, ուզում ենք բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, մենք կօգնենք գոնե ամենօրյա մակարդակով։
Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը։ Այնտեղի իշխանությունները ուժեղ են, նրանք ի վիճակի են դա անել՝ և՛ աջակցություն, և՛ օգնություն»,- ասել է Լուկաշենկոն։