Ադրբեջանը շուտով կպատասխանի Հայաստանին խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ. Բայրամով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել. այս մասին Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Trend-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայում ձևավորում է իր կարծիքը խաղաղության համաձայնագրի նախագծի առնչությամբ Հայաստանի մեկնաբանությունների վերաբերյալ և մոտ ապագայում այն կներկայացնի Հայաստանին։
«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։