Ռուսաստանում կինը 1,5 տարվա ընթացքում աշխատավայրից գողացել է 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ և իր համար բնակարան, մեքենա գնել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սամարայի դատախազությունը հաստատել է տեղի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը. կինն աշխատավայրից 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ է գողացել։ Վաճառքից ստացված հասույթով նա գնել է բնակարան և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է Սամարայի դատախազությունը Telegram-ի իր ալիքում։
30-ամյա կնոջը մեղադրել են առանձնապես խոշոր չափերով խարդախության և հանցագործության արդյունքում ձեռք բերված փողերի կամ գույքի լվացման համար։ Պարզաբանվում է, որ նա սկզբում աշխատել է որպես հաշվապահ, հետո որոշել է փոխել իր գործունեության ոլորտը և աշխատանքի է անցել Սամարայի կազմակերպություններից մեկի տնտեսական աջակցության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Գրեթե մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում նրան հաջողվել է գրասենյակից հանել 112 հազար փաթեթ թուղթ:
Ավելին՝ այստեղ