Հրանտ Դինքին սպանողը ցանկանում է փոխել իր անունը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում հրապարակվող հայկական «Agos» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը ցանկանում է փոխել իր անունը, գրում է ermenihaber-ը։
Թուրքական մեդիադաշտում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Սամասթը գրավոր միջնորդություն է ներկայացրել է Աքչաաբաթի առաջին ատյանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով փոխել իր անունը:
Դատարանը առաջիկայում, ուսումնասիրելով Սամասթի հիմնավորումները, կհայտարարի կայացված որոշման մասին:
Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ է արձակվել «լավ պահվածքի» համար:
Բանտից դուրս գալուց հետո Սամասթին առաջադրվել էր նոր մեղադրանք, ըստ որի՝ նա սպանությունը կատարելու ժամանակ եղել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամ և հանցագործությունը կատարել ահաբեկչական խմբավորման անունից:
Նշվում է, որ հիշյալ մասով նրան ի սկզբանե մեղադրանք չի առաջադրվել իր անչափահաս լինելու պատճառով: