Գազայի հատվածում ցամաքային գործողության շուրջ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունենք․ Նեթանյահու
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողության շուրջ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում է ТАСС-ը․
«Իսրայելը չի կրկնի «Օսլոյի» համաձայնագրերի սխալը, Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո «ՀԱՄԱՍ»-ի կամ ՖԱԹՀ-ի իշխանություն չի լինի»,- նշել է նա:
Իսրայելի վարչապետը խոստովանել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ համաձայնության չեն եկել ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածի ապագայի հարցում, սակայն հույս է հայտնել, որ այդ հարցով էլ Իսրայելին կհաջողվի հասնել ԱՄՆ-ի աջակցությանը։