Իսրայելը սկսել է հեղեղել Գազայի հատվածի ստորգետնյա թունելները․ WSJ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը սկսել է ծովի ջուրը մղել Գազայի հատվածի ստորգետնյա թունելների համակարգ, որը Իսրայելի կարծիքով օգտագործվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսրայելական զինվորականների այս քայլը նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը։ Թունելները հեղեղելու գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ։
Նշենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը նոյեմբերի կեսերին ավարտել են հինգ պոմպակայանների տեղադրումը Ալ-Շատի փախստականների ճամբարի մոտ։ Տեղակայանքները կարող են ջուր մղել Միջերկրական ծովից մի քանի շաբաթվա ընթացքում թունելները հեղեղելու համար: Ինչպես նշել էր թերթը, գրեթե անհնար է հաշվարկել թունելները ողողելու փորձի ազդեցությունը հողի և ստորերկրյա ջրերի վրա, ինչպես նաև, թե ինչ կլինի անկլավի ջրամատակարարման և կոյուղու համակարգի հետ։ Բացի այդ, կա հավանականություն, որ ջրհեղեղի հետևանքով վտանգավոր նյութեր, որոնք հավանաբար գտնվում են թունելներում, կարող են մտնել հող:
Թերթը ընդգծել է, որ սա կարող է բարդ իրավիճակի մեջ դնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին և կհանգեցնի ողջ աշխարհի դատապարտմանը։