ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ֆիքսել է պայթած աստղի մնացորդների պատկերը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» գերհզոր տիեզերական աստղադիտակը ֆիքսել է պայթած աստղի մնացորդների պատկերը:
«Կասիոպեա Ա» (Cassiopeia A) աստղի մնացորդները գտնվում են Երկրից 11,000 լուսային տարի հեռավորության վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, աստղը պայթել է մոտ 340 տարի առաջ: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Դենի Միլիսավլևիչը:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՍԱ-ն ֆիքսել է «Կասիոպեա Ա»-ի բարձր լուծաչափի լուսանկարը: