ԱՄՀ-ն կանխատեսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մշակել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման երեք սցենար, նշվել է կազմակերպության կայքում։
«Բացասական սցենարը, որը ենթադրում է ավելի երկար եւ ինտենսիվ հակամարտություն, նախատեսում է մարտական գործողությունների ավարտ 2025թ. վերջին»,- նշվել է փաստաթղթում։
ԱՄՀ-ն պնդում է, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն կկրճատվի հինգ տոկոսով հաջորդ տարի։
Բազային սցենարով հակամարտության ավարտը կանխատեսվում է 2024թ., նշել են հրապարակման մեջ։ Դրական կանխատեսման մեջ մարտական գործողությունների ավարտի ժամկետը նշված չէ։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության եւ ազգային բանկի տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն անցած տարի կրճատվել է մոտ մեկ երրորդով։
Հունիսի վերջին ԱՄՀ-ն կանխատեսել էր Ուկրաինայի պետական պարտքի աճ 2023թ.՝ մինչեւ ՀՆԱ 88,1 տոկոս, 2024-ին՝ 98,6, իսկ 2025-ին՝ 100,7 տոկոս։