Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին։ Կարմիր խաչից դժվարանում են ասել՝ արդյոք արցխացիների տեղահանումից հետո հաշվառել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։
Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ կազմակերպությունը չունի։
Ազատությանն ասել է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային Ղարաբաղում, շարունակում է աշխատել։
25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։