Բացահայտվել են տղամարդկանց կյանքի ավելի կարճ տևողության պատճառները
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի վաստակավոր դոկտոր, պրոֆեսոր Օլգա Շարապովան բացատրել է, թե ինչու են ամբողջ աշխարհում տղամարդիկ զգալիորեն ավելի քիչ ապրում, քան կանայք։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Բժշկի խոսքով՝ դա տեղի է ունենում, ի թիվս այլ բաների, ճարպի կուտակման պատճառով, որը պահպանվում է տղամարդկանց մոտ օրգանների շուրջ՝ վերածվելով ներքին օրգանների ճարպի և մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։
Բժիշկը հավելեց, որ հնարավոր պատճառները ներառում են ինչպես կենսաբանական, այնպես էլ վարքային տարբերություններ: Տղամարդիկ, ըստ վիճակագրության, ավելի հակված են անզգույշ վարքի։
Մասնագետն ընդգծեց, որ տղամարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել կյանքի միջին տեւողության տարբերությունը՝ պատասխանատվություն ստանձնելով իրենց առողջության համար։