Ուկրաինայի՝ հակահարձակման հույսերը չարդարացան, ՆԱՏՕ-ի դասագրքերը պետք է «ուղարկվեն արխիվներ». ԱԽ քարտուղար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակահարձակման վերաբերյալ Ուկրաինայի հույսերը չարդարացան, իսկ ՆԱՏՕ-ի դասագրքերը, որոնց հիման վրա Ուկրաինայի զինված ուժերը փորձում էին հակահարձակումն իրականացնել, «պետք է հետ ուղարկվեն արխիվներ»: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մարդիկ երբեմն սխալվում են, չես կարող ամբողջ կյանքում գերազանցիկ լինել»,- ասել է նա, և հավելել. «Դա չի նշանակում, որ հաղթանակը մերը չի լինի»:
Դանիլովը ռազմաճակատում ստեղծված իրավիճակը «շատ ծանր» է անվանել։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման շուրջ առաջացած խոչընդոտներին՝ ասելով, որ, չնայած Կոնգրեսում առկա խնդիրներին, ԱՄՆ-ի կողմից որոշակի ռազմական ֆինանսավորում «անպայման կգա»:
«Եթե պատահի, որ մենք նվեր ստանանք մինչև Սուրբ Ծնունդ, մենք ուրախ կլինենք դրա համար, բայց եթե դա տեղի ունենա մի փոքր ուշ, մենք չպետք է դրանից ողբերգություն սարքենք», - ասել է Դանիլովը: