Ստամբուլում Այա Սոֆիա այցելությունները լինելու են առանձին օտարերկրացիների և հավատացյալների համար
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիա մզկիթ (Այյա Սոֆիա) օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունը հունվարի 15-ից կդառնա վճարովի։ Նրանց համար կհատկացվի առանձին մուտք, իսկ ներկա մուտքը կօգտագործվի այն մարդկանց կողմից, որոնք ժամանում են մզկիթ՝ երկրպագության համար, CNN Turk-ի եթերում ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։
«Մենք մշակել ենք Այա Սոֆիա այցելելու կառավարման պլան՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունները և համաշխարհային պրակտիկան հաշվի առնելով: Հունվարի 15-ից օտարերկրյա զբոսաշրջիկները մզկիթ այցելելու համար կվճարեն։ Հոսքերը կառանձնացնենք՝ ներկայիս մուտքից կօգտվեն նրանք, ովքեր կժամանեն մզկիթ կրոնական նպատակներով, զբոսաշրջիկները կմտնեն այնտեղ այլ մուտքով»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ զբոսաշրջիկների համար մշակվել է հատուկ աուդիո ուղեցույց, որը կարելի է ներբեռնել բջջային հեռախոսներում։ Ցանկության դեպքում մուտքի մոտ կարող են վերցնել ականջակալներ և ինքնուրույն շրջայց կատարել տաճարում։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, որը կանգնեցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր տնօրինությամբ։ 1453 թվականին Բյուզանդական կայսրության անկումից հետո այն վերածվել է մզկիթի։ 1935 թվականին թուրքական կառավարության որոշմամբ, որը ստորագրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, տաճարը դարձել է թանգարան։ 1985 թվականին ճարտարապետական համալիրը Ստամբուլի պատմական հատվածում գտնվող այլ հուշարձանների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։