Եթե անհրաժեշտ լինի, Կիևը պատրաստ է «ցատկոտել և պարել». Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը, եթե անհրաժեշտ լինի, պատրաստ է «ցատկոտել և պարել», որպեսզի կատարի ԵՄ-ի կողմից առաջադրված պայմանները, որպեսզի Ուկրաինան միանա միությանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Վենետիկի հանձնաժողովի բոլոր հիմնական առաջարկությունները ներդրվել են ուկրաինական օրենսդրության մեջ... Մենք կարող ենք ցատկոտել, պարել, եթե դրա կարիքն առաջանա... Բայց մենք պետք է ազնիվ լինենք: Եթե մեզ ասում են ինչ-որ բան անել և մենք դա անում ենք, ապա դա որպես արդյունք պետք է նշվի»,- ասել է Կուլեբան Եվրամիության արտգործնախարարների Բրյուսելում հանդիպումների մեկնարկից առաջ:
Կուլեբան նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ ընդլայնման գործընթացը կշարունակվի, և Ուկրաինան կլինի միության կազմում։ Սակայն մնում է հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կկարողանա դանդաղեցնել այդ գործընթացը, թե Կիևը սահուն կերպով կմտնի դաշինք, նշել է Կուլեբան։